Air Asia ընկերության ինքնաթիռը թռիչքից 5 րոպե անց վերադարձել է օդանավակայան՝ տարօրինակ ձայների պատճառով

15:15 • 30.12.14

Air Asia ավիաընկերության ինքնաթիռը շրջվել է օդում և չպլանավորած վայրէջք կատարել Բանգկոկի օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։


Օդանավի հրամանատարը նման որոշում է կայացրել թռիչքից 5 րոպե անց։ Պատճառը եղել է տարօրինակ ձայնը բեռնախցիկի հատվածում։


«Օդաչուները տարօրինակ ձայներ են լսել բեռնախցիկի հատվածից և որոշել են վերադառնալ Դոնմիանգ օդանավակայան։ Նրանք հարկ են համարել ստուգել՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- բացատրել է ավիաընկերության ներկայացուցիչը։


Վայրէջքից հետո անցկացված ստուգումները ոչ մի արտառոց բան չեն հայտնաբերել։ Ավելի ուշ ինքնաթիռը կրկին թռել է Բանգկոկից Կհոնկեն նահանգ, որը գտնվում է Թաիլանդի հյուսիս-արևելքում։