AirAsia ինքնաթիռի 40 ուղևորի դի է դուրս բերվել
Ինդոնեզիայի ռազմածովային ուժերին հաջողվել է հանել AirAsia ավիաընկերությանը պատկանող կործանված ինքնաթիռի ուղևորներից 40-ի դիերը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն նշվում է, որ հայտնաբերված մարմինների թիվը շարունակում է աճել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խաղաղ օվկիանոսում՝ 10 կմ հեռավորությամբ այն վայրից, որտեղ վերջին անգամ կապի էր դուրս եկել ինքնաթիռի անձնակազմը, հայտնաբերվել են զոհերից վեցի մարմինները:
Մինչ այդ հաստատվել էր տեղեկությունն այն մասին, որ ծովում հայտնաբերված մնացորդները պատկանում են դեկտեմբերի 28-ին ռադարների տեսադաշտից անհետացած ինքնաթիռին:
Ինքնաթիռում եղել է 162 մարդ (155 ուղևոր և անձնակազմի 7 անդամ): Նրանցից երեքը՝ Հարավային Կորեայի քաղաքացիներ են, ինքնաթիռում եղել են նաև Սինգապուրի, Մալայզիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի մեկական քաղաքացիներ, մնացածն ինդոնեզիացիներ են:










