Թուրքիայում ավտոբուսի վարորդը տուգանվել է` վարելու ընթացքում ղեկը թողնելու ու պարելու համար (տեսանյութ)

13:02 • 30.12.14

Ազգությամբ թուրք Մեթին Քանդեմիրը, ով աշխատում է որպես ավտոբուսի վարորդ, տուգանվել է 80 դոլարով ու զրկվել վարորդական իրավունքից` համացանցում հայտնված մի տեսանութի պատճառով:

 

Ինչպես նշում է alarabiya.net-ը, տեսանյութում երևում է, թե ինչպես է Ստամբուլի մայրուղիներից մեկով երթևեկող ավտոբուսի վարորդն ընթացքի ժամանակ թողնում ղեկը, վեր կենում տեղից ու սկսում պարել ուղևորների աչքի առաջ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ուղևորները ևս զվարճանում են՝ լսելով երգի հնչյունները, ու ոգևորում պարող վարորդին:

 

Ստորև ներկայացված տեսանյութը տեսագրել է ուղևորներից մեկն ու անմիջապես ներբեռնել համացանց, որտեղ այն կարճ ժամանակում բազմաթիվ դիտումներ է ունեցել:

 

Քանդեմիրը տեղի ունեցածի համար ներողություն է խնդրել ու խոստացել այլևս երբեք նման բան չանել: