Չին գործարարին 13 տարով ազատազրկել են վագրերին ուտելու համար

23:03 • 30.12.14

Չինաստանում դատարանը գործարարին դատապարտել է 13 տարվա ազատազրկման՝ իր գնած 3 վագրին սպանելու և ուտելու համար:


Ինչպես հաղորդում է BBC-ն` ձեռնարկատերը  Կարմիր գրքում գրանցված կենդանիներին գնել է Գուանդուն նահանգ կատարած այցի  ժամանակ` յուրաքանչյուր վագրի դիմաց վճարելով  70 000 դոլար:


Ոստիկանությունը գործարարի սառնարանում կենդանիների մսեղիքի մասեր է  հայտնաբերել: Այդ իսկ գործով ևս 14 մարդ է դատապարտվել, ովքեր այս կամ այն կերպ մասնակից են եղեկ վագրերի սպանությանը: