AirAsia-ի անհետացած ինքնաթիռի որոնման վայրում օդանավի դետալներ հիշեցնող իրեր են հայտնաբերվել

10:38 • 30.12.14

Ճավայի ծովում AirAsia ավիաընկերության անհետացած ինքնաթիռի որոնման վայրում հայտնաբերվել են օդանավի դետալներ հիշեցնող իրեր, հայտնում է gazeta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։

 

Մասնավորապես՝ որոնողական գործողությունների մասնակիցները ծովում նկատել են օդանավի դռանը նման իր։

 

Կիրակի առավոտյան անհետացած օդանավի որոնողական գործողությունները վերսկսվել են այսօր առավոտյան։

 

Ավելի վաղ նույնպես հաղորդվել էր անհետացած ինքնաթիռի որոնման հատվածում` Կալիանտան կղզու հարավ-արևմտյան հատվածից մոտ 130 կմ հեռավորության վրա, կասկածելի օբյեկտի հայտնաբերման մասին:

 

Airbus A320-200 օդանավն իրականացնում էր Սուրաբայ- Սինգապուր չվերթը, օդանավում գտնվել է 162 մարդ։