Երևանի քաղաքապետարանը հաճելի անակնկալ է մատուցել երևանաբնակ փոքրիկներին

15:04 • 30.12.14

Ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետարանն ավանդույթի համաձայն հաճելի անակնկալ է մատուցել երևանաբնակ փոքրիկներին: Շուրջ 37 հազար 600 երեխաներ քաղցրավենիքի նվեր-փաթեթներ են ստացել՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական մաղթանքով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Հիշեցնենք, որ ամանորյա տոնակատարությունների շրջանակում երեխաների համար տարաբնույթ համերգային ու թատերական ծրագրեր են իրականացվում մայրաքաղաքի մշակութային բոլոր հաստատություններում: Հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում փոքրիկների համար նախատեսված է համերգային հատուկ ծրագիր, որին Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ միասին կմասնակցեն նաև սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները: