«Իսլամական պետությունը» հարցազրույց է հրապարակել գերի ընկած հորդանանցի օդաչուի հետ (լուսանկար)

13:24 • 30.12.14

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը հարցազրույց է հրապարակել մի տղամարդու հետ, որը, համաձայն պնդումների, մեկ շաբաթ առաջ Սիրիայում կործանված Հորդանանի օդուժին պատկանող F-16 կործանիչի օդաչուն է, գրում է gazeta.ru-ն։

 

Հարցազրույցում օդաչուն իբր հաղորդել է, որ ինքնաթիռն ունեցել է ջերմային տեսողության հրթիռներ, ինչի մասին ավելի վաղ հաղորդել էին ջիհադականները:

 

Հորդանանի և ԱՄՆ-ի իշխանություններն իրենց հերթին հերքել էին այդ վարկածը:

 

Բացի այդ, նշվում է, որ 26-ամյա օդաչուն զինյալներին հաղորդել է, թե ինչպես են միջազգային կոալիցիայի անդամ երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, համաձայնեցնում Սիրիայի տարածքում ավիահարվածները:

 

Oդաչուն նաև պատմել է, որ նրա դերը զենիթային սարքավորումների ոչնչացման և հարվածային ինքնաթիռների համար ապահով տարածք ստեղծելու մեջ է եղել:

 

ISIS shoot down warplane and take pilot captive