Սկանդալային Pussy Riot-ը նոր հոլովակով հանդես է եկել ռուսաստանյան ընդդիմության պաշտպանությամբ. հոլովակ
Ռուսաստանյան Pussy Riot սկանդալային պանկ խումբը նոր հոլովակ է ներկայացրել՝ ի պաշտպանություն ընդդիմության: Այս մասին հայտնում է ամերիկյան Time-ը:
Առաջին հայացքից՝ սա կարող է օծանելիքի սեքսուալ գովազդային հոլովակ թվալ, սակայն դրանում Pussy Riot-ի աղջիկներն առաջարկում են փոխաբերական իմաստով մաքրել Կրեմլի շրջակայքը:
Հոլովակում գլամուրային կերպարանքով աղջիկները կոչ են անում այսօր երեկոյան մասնակցել Մանեժնի հրապարակում՝ Կրեմլի պարսպի մոտ տեղի ունենալիք ընդդիմության հավաքին. դա մեկնարկել է Երևանի ժամանակով 19.00-ին:
«Pussy Riot-ի վհուկները մաքրում են Մանեժկան» անվանումով հոլովակում Մաշա Ալյոխինային ու Նադյա Տոլոկոննիկովային են միացել նա այլ ակտիվիստուհիներ: Վերջում նրանք բոլորով վհուկների նման թռչում են իրենց ցախավելներով: Եվ այդ ամենը՝ Կրեմլի ֆոնին:
Այս կերպ ռուսաստանյան ընդդիմությունը փորձելու է իր բողոքն արտահայտել ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնու հետապնդումների դեմ: Այսօր նա պայմանական ազատազրկման էր դատապարտվել: Փոխարենը ազատազրկվել էր նրա եղբայրը:










