Իսպանացի կեղծարարները 1 մլն եվրոյի մետաղադրամներ են հատել
Իսպանիայի ոստիկանությունը երեքշաբթի ձերբակալել է 3 մարդու, ովքեր կասկածվում են կեղծ փողեր պատրաստելու մեջ` յուրաքանչյուրը 2 եվրոյի տեսքով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` Իսպանիայի ազգային ոստիկանության տվյալներով` ընդհանուր առմամբ` 5 տարվա աշխատանքի ընթացքում նրանք կարող էին 1 մլն եվրոյի մետաղադրամներ պատրաստել:
Արհեստանոցները սարքավորվել են Մադրիդի 3 մասնավոր բնակարանում: Ոստիկանությունը կարծում է, որ մետաղադրամները կիրառվել են հիմնականում տրանսպորտային քարտեր գնելու համար՝ այնպիսի սարքերի օգնությամբ, որոնցով դրանց իսկությունը պարզելը դժվար է: Ինչպես էին կասկածյալները վաճառում քարտերը՝ հայտնի չէ:
Խուզարկության ընթացքում առգրավվել է 8000 մետաղադրամ, ևս շուրջ 400-ը պատրաստման փուլում են գտնվել:










