ԼՂ բանակցային գործընթացներում որևէ պրոգրեսի մասին խոսել չի կարելի. քաղտեխնոլոգ
ԼՂ բանակցությին գործընթացներում որևէ պրոգրեսի մասին խոսել չի կարելի, և չեմ կարծում, որ որևէ մեկը լուրջ ակնկալիքներ ունի, այնտեղ ավելի շատ իմիտացիոն գործընթացներ են գնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով ԼՂՀ հակամարտությունում 2015 թվականի սպասումներին:
«Ադրբեջանի կողմից, հատկապես հանդիպումներից առաջ, փորձ է արվում համաշխարհային հանրությանը և Մինսկի խմբին ցույց տալ, որ այդ հարցը` չմտածեք թե լուծված է»,- ասաց նա և նշեց, որ մեր խնդիրն է ցույց տալ Ադրբեջանին` մասնավորապես Ալիևին, որ այդ հարցը այդ եղանակով լուծել հեռանկարային չէ իրենց համար:
«2015 թվականին էլ ես կարծում եմ, որևէ լուրջ տեղաշարժ` ոչ առաջ, ոչ հետ, չի լինի: Ըստ էության` ստատուս քվոյի առումով որևէ փոփոխություն չի եղել, և ես կարծում եմ, որ դա մեզ համար վատագույն տարբերակը չէ»,- ասաց նա և նշեց, որ եթե, այնուամենայնիվ, դիվանագիտական լուծումներ գտնվեն, պետք է շեշտը դրվի ինքնորոշման վրա, այսինքն` հարցը չի կարող լուծվել փուլային տարբերակով:










