Աշխարհի 400 ամենահարուստ մարդկանց կարողությունը 2014թ. ավելացել է 92 մլրդ դոլարով. Bloomberg

11:33 • 30.12.14

Աշխարհի ամենաունևոր մարդիկ այս տարի իրենց ընդհանուր կապիտալն ավելացրել են 92 միլիարդ դոլարով, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

 

Գործակալության գնահատմամբ՝ աշխարհի 400 ամենահարուսստ մարդկանց կարողությունը հասել է արդեն մոտ 4,1 տրիլիոն դոլարի: Նրանցից ամենահաջողակը դարձել են չինական առցանց րիթեյլեր Alibaba-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ջեք Ման, Dalian Wanda Group ներդրումային ընկերության սեփականատեր Վան Ցզյանլինը, ինչպես նաև Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆետը:

 

Ջեք Մային հաջողվել է անցնող տարվա ընթացքում իր կապիտալն ավելացնել 25,1 միլիարդ դոլարով: 1999 թվականին ստեղծված ընկերության բաժնետոմսերն այս տարվա սեպտեմբերին իրենց առաջնային տեղաբաշխումից հետո աճել են 56 տոկոսով: Այդկերպ անգլերենի նախկին ուսուցիչը դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը: