ԱՄՆ-ում փախուստի մեջ գտնվող հանցագործը վիճակախաղով 3 մլն դոլար է շահել ու բռնվել
ԱՄՆ-ի բնակիչ Թիմոթի Փուլը, ով տարիներ առաջ անչափահաս տղա երեխաների նկատմամբ գործած սեռական բնույթի ոտնձգության համար գտնվել է հետախուզման մեջ, վիճակախաղով 3 մլն դոլար է շահել:
Ինչպես նշում է lenta.ru-ն, 2014թ. դեկտեմբերին հանցագործը վիճակախաղի տոմս է գնել ու, շահելով ջեք փոթը, առանց երկար-բարակ մտածելու՝ ներկայացել է իր միլիոնների հետևից:
Սակայն 2 տղամարդ, ովքեր մանուկ հասակում եղել են Փուլի սեռական ոտնձգությունների օբյեկտը, ճանաչել են հետախուզման մեջ գտնվող հանցագործին, ում լուսանկարը տարածվել է ամերիկյան ԶԼՄ-ներում:
Այժմ նրանք Փուլից բարոյական փոխհատուցում են պահանջում:
Ամերիկացին ձերբակալված է:










