Ռուսները փրկվում են ցրտից օղու, թաթպանների և սեքսի օգնությամբ. The Guardian

12:42 • 30.12.14

Հիմա քչերն են ցանկանում ռուսներից խորհուրդներ ստանալ, բայց ոչ մեկ չի կարող հերքել, որ ռուսները խորը գիտելիքներ ունեն ձմռան մասին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Ինչպես նշում է թերթը, Մեծ Բրիտանիա են «եկել» ցրտերը՝ իրենց ուղեկցող խնդիրներով, և «գրեթե կարելի է լսել՝ ինչպես են ռուսները բացականչում. «Մի՛ անհանգստացեք, կարող էր և ավելի վատ լինել»: Ռուսներն իրենք ցրտերից փրկվում են օղու, թաթպանների (варежки) և սեքսի օգնությամբ, հավելում է թերթը:

 

Ռուսաստանի բնակիչների համար եղանակի տեսությանը հետևելը և համապատասխան հագուստ հագնելը փաստացիորեն կրոնի պես բան է, նշվում է հոդվածում: Հեղինակը նաև խորհուրդ է տալիս ընթերցողներին ցուրտ եղանակներին թաթպաններ հագնել, այլ ոչ ձեռնոցներ:

 

Բացի այդ, թերթը գրում է, որ ձմռան ցրտերին դիմակայելու միջոց կարող են լինել օղու շշերը, բայց ոչ թե տաքանալու (ալկոհոլը նվազեցնում է մարմնի ջերմաստիճանը), այլ ձմեռվա մռայլությունից ազատվելու համար:

 

Թերթը նշում է նաև, որ երբ երկրում միաժամանակ «վատ եղանակ է և վատ տնտեսություն», դա հնարավորություն է տալիս քաղաքացիներին տնից դուրս չգալ և ավելի շատ սեքսով զբաղվել: