Չինաստանում աճել է թռչնագրիպով հիվանդների թիվը, Հոնգկոնգում վախենում են բռնկումից

12:00 • 31.12.14

Չինաստանի արևելքի Չժենցզան նահանգում ձմռան սկզբից ի վեր H7N9 թռչնագրիպով հիվանդների թիվը հասել է վեցի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Մեկ մարդ մահացել է, մնացածի վիճակի մասին հստակ տեղեկություններ չկան: Հայտնի է, որ նրանք զբաղվել են թռչնի վաճառքով կամ թռչնաբուծությամբ:

 

Չինաստանում H7N9 վարակն առաջին անգամ մարդու մոտ գրանցվել էր 2013-ի մարտին: 

 

Իսկ Հոնգկոնգում վախենալով վարակի բռնկումից` իշխանությունները մտադիր են  15  հազար հավ ոչնչացնել: Հարևան նահանգից ներկրված թռչունների մոտ H7N9 է հայտնաբերվել:

 

Հավի վաճառքի շուկաները պրոֆիլակտիկայի նպատակով 21 օրով փակ կլինեն: Չինաստանի այս հատուկ կարգավիճակով շրջանում վարակն առաջին անգամ արձանագրվել էր մի քանի օր առաջ: Վարակակիրը  68-ամյա կին է: