Բելառուսը վավերացրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը

16:11 • 31.12.14

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենքը, որով վավերացվում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու համաձայնագիրը: Այս մասին հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը օնլայն ռեսուրսից:

 

Օրենքի տեքստում ասվում է. «Վավերացնել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մինսկում` 2014-ի հոկտեմբերի 10-ին»:

 

2014-ի հոկտեմբեի տասին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ղեկավարները պայմանագիր էին ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին: