Հայտնի մշակութային, քաղաքական ու արվեստի գործիչներ, ովքեր կյանքից հեռացել են 2014-ին
2014 թվականն առանձնացավ նաև ցավալի կորուստներով. կյանքից հեռացան հայ մշակույթի, արվեստի ու քաղաքական-հասարակական ոլորտի ականավոր գործիչներ:
Tert.am-ը ներկայացնում է հայ ականավոր գործիչներին, որոնք կյանքից հեռացան 2014-ին:
Հունվարի 5-ին, կյանքի 87-րդ տարում վախճանվեց ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ Նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Երևանի և Սպիտակի պատվավոր քաղաքացի, ճարտարագիտության պրոֆեսոր Ջիմ Պետրոսի Թորոսյանը:
Հունվարի 8-ին մահացավ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանը, նրան շնորհվել էր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ, «Մահ իմացյալ անմահություն» և Մարտական ծառայության մեդալներ:
Նույն օրը երկարատև հիվանդությունից հետո մահացավ արձակագիր Լևոն Խեչոյանը: 2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար Լևոն Խեչոյանն արժանացել է ՀՀ պետական՝ «Ոսկե եղեգն» մրցանակին։ Արձակագրի առավել հայտնի ստեղծագործություններից են` «Խնկի ծառեր», «Տան պահապան հրեշտակը», «Հողի դողը», «Հունիսի հինգը և վեցը» և այլն։
Հունվարի 10 –ին 58 տարեկան հասակում մահացավ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:
Փետրվարի 23 –ին մահացավ հայ աստղագետ և տիեզերական աստղագիտության հիմնադիր, Հայաստանի գիտությունների ակադեմիայի և Միջազգային աստղագիտական միության անդամ: գիտնական, աստղագետ, ֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանը:
Մարտի 18-ին մահացավ քանդակագործ Արա Շիրազը, ով 1987-1993 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահ։ Նրա մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ գործերից են՝
«Պարույր Սևակի», «Եղիշե Չարենցի» (Չարենցավանի կենտրոնական զբոսայգում, թուջ, 1979, Չարենցավան), «Ալեքսանդր Մյասնիկյանի» (1981, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան) և բազմաթիվ այլ մոնոըմենտալ ու ոչ մոնումենտալ հուշարձաններ:
Մայիսի 6 –ին մահացավ օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վահան Միրաքյանը:
Ապրիլին 24 –ին մահացավ մեծ երաժիշտ, երգահան, ԽՍՀՄ ժող. արտիստ Կոստանդին Օրբելյանը:
Մայիսի 12 –ին մահացավ դերասանուհի, ՀՍՍՀ ժող. արտիստ Սվետլանա Գրիգորյանը:
Մայիսի 23 –ին մահացա արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսա Կիրակոսյանը:
Հունիսի 6 –ին մահացավ ՀՀԽՍՀ, ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
Հուլիսի 7 –ին մահացավ լրագրող, խմբագիր, վերլուծաբան Կարինե Տեր-Սահակյանը:
Հուլիսի 17 –ին մահացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը:
Հուլիսի 24 –ին մահացավ Մատենադարանի նախկին տնօրեն, ակադեմկիոս Սեն Արևշատյանը:
Օգոստոսի 2 –ին մահացավ անվանի լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը:
11 օգոստոսին մահացավ բանաստեղծուհի , գրող , թարգմանիչ
Մետաքասեն:
Օգոստոսի 13 –ին մահացավ հայտնի կոնյակագործ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կոնյակի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ծովինար Պետրոսյանը:
Սեպտեմբերի 29 –ին մահացավ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Նոյմեբերի 2 –ին ԱՄն-ում մահացավ հայ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը:
Նոյեմբերի 5 –ին մահացավ հայ քաղաքական գործիչ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Նոյեմբերի 6 –ին մահացավ լիբանանահայ քաղաքական և հասարակական գործիչ, նախկին նախարար Սուրեն Խանամիրյանը:
Դեկտեմբերի 7 –ին մահացավ տաղանդավոր գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը:
Դեկտեմբերի 26 –ին մահացավ Ազգային թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը:
Դեկտեմբեիի 28-ին մահացավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը:
Միջազգային ասպարեզում ճանաչված անձինք
10 հունվարի
Արիել Շարոն. Իսրայելի նախկին վարչապետ
17 հունվարի
Խոսե Սուլեյման. Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության նախագահ
2 փետրվարի
Ֆիլիպ Սեյմուր Հոֆման. Ճանաչված ամերիկացի դերասան
7 հուլիսի
Էդուարդ Շևարդնադձե. Վրաստանի նախկին նախագահ
12 օգոստոսի
Ռոբին Ուիլյամս. հոլիվուդյան դերասան
13 օգոստոսի
Լորեն Բեքոլ. հոլիվուդյան դերասանուհի
25 օգօստոսի
Ռիչարդ Աթենբորո. բրիտանացի օսկարակիր դերասան










