Առաջնորդների սուրբծննդյան և ամանորյա շնորհավորական ուղերձների պատմությունն ու առանձնահատկությունները. լուսանկարներ
Իրենց երկրների բնակչությանը առաջնորդների սուրբծննդյան և ամանորյա ուղերձների ավանդույթը ավելի քան 80 տարվա պատմություն ունի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Առաջին միապետը, ով սուրբծննդյան ելույթով դիմել է իր ազգաբնակչությանը, եղել է Բրիտանիայի թագավոր Գերոգ V-ը` 1932-ին:
1939-ից նման ուղերձներն ավանդական են դարձել: Էլիզաբեթ II-ի առաջին ամանորյա ուղերձը ռադիոյով հեռարձակվել է 1952-ին, հեռուստատեսությամբ՝ 1957-ից:
Գերմանիայում այդ ավանդույթը գործում է 1952-ից: Սկզբում սուրբծննդյան ելույթով հանդես էր գալիս կանցլերը, ամանորյա ուղերձով՝ նախագահը: 1970-ից այդ կարգը փոխվել է:
Խորհրդային միությունում բնակչությունը առաջին անգամ ամանորյա ուղերձ լսեց 1935-ի դեկտեմբերի 31-ին` ԽՍՀՄ-ի Կոմկուսի նախագահ Միխայիլ Կալինինից:
ԽՍՀՄ-ում ուղերձներ չէին հնչում 1946 - 1954 թթ-ին: Հեռուստատեսային ուղերձները ավանդական դարձրեց Բրեժնևը` 1970-ից: 1970-ից նրա շնորհավորական խոսքը կարդում էր հեռուստամեկնաբան Իգոր Կիրիլովը:
Հեռուստատեսային ուղերձի ֆորմատում մի շարք փոփոխություններ է մտցրել Միխայիլ Գորբաչովը: Նա սկսեց մարդկանց շնորհավորել ոչ թե Օստանկինոյի ստուդիայից, այլ` Կրեմլի իր կաբինետից: Իսկ 1987-ին Գորբաչովն ու ԱՄՆ-ի նախագահը փոխադարձ շնորհավորանքներ հղեցին միմյանց:
1991-ի դեկտեմբերի 31-ին ռուսաստանցիներին շնորհավորեց ոչ թե երկրի առաջնորդը, այլ` երգիծաբան Միխայիլ Զադորնովը: Ելցինը դարձավ առաջին առաջնորդը, ով էկրանին հայտնվեց շամպայնի բաժակը ձեռքին:
Աշխարհի այլ առաջնորդների ամանորյա ելույթների առանձնահատկությունները կարելի է տեսնել ՏԱՍՍ-ի ներկայացրած ֆոտոշարքով:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը իր ազգաբնակչությանը շնորհավորել է 2014-ի հունվարի 1-ին:

Բելգիայի թագավորը դա առաջին անգամ արել է 2013-ին:

Իսպանիայի նոր թագավոր Ֆելիպեն իր ելույթում դատապարտել է կառուպցիան երկրում:

Իսպանիայում թագավորը ամանորյա շնորհավորանքը հղում է 1975-ից ի վեր:

Նորվեգիայի նոր թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը իր առաջին շնորհավորանքը հղել է թագավորական ընտանիքի միապետների վերջին երեք սերունդների դիմանկարների ֆոնին:

Դամնիայի թագուհի Մարգրետե II-րդը շնորհավորանքը հղում է դեկտեմբերի 31-ին` ժամը 18-ին: Նա ավանդաբար զերծ է մնում քաղաքական հարցերից:

Գերմանիայի նախագահը ավելի շատ անդրադառնում է հասարակությանը վերաբերող բարոյական հարցերին:

Նոր տարվա առիթով ավանդաբար գերմանացիներին շնորհավորում է կանցլերը: Մերկելը անդրադառնում է երկրի արտաքին ու ներքին քաղաքականության հարցերին:

Ֆրանսիայի նախագահը իր ուղերձը հղում է դեկտեմբերի 31-ին` ժամը 20-ին: Նա ավանդաբար իր ելույթը ավարտում է «Կեցցե Հանրապետությունը, կեցցե Ֆրանսիան» արտահայտությամբ:

Բրիտանիայի թագուհին անձամբ է պատրաստում իր շնորհավորական ուղերձի տեքստը:

Այս տարի հայտնի է դարձել այն, ինչ մինչ այդ գաղտնի էր պահվում. Պուտինը իր ելույթը հղում է Մոսկվայից:











