«Բալի» հյուրանոցի մոտակայքում «Դեյվու» է կողաշրջվել

11:25 • 01.01.15

Հունվարի 1-ին՝ ժամը 09:34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` «Բալի» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան (վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել), առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 13-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Դեյվու» մակնիշի 16 OS 752 պ/հ (վարորդ Մ. Ղ. ծնվ. 1988թ.) ավտոմեքենան կողաշրջվել է:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով վարորդը տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը: