Սիրիայի նախագահն Ամանորի գիշերն այցելել է կառավարական ուժերի զինվորներին Դամասկոսի արևելքում

11:14 • 01.01.15

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն Ամանորի գիշերն այցելել է կառավարական զորքերի զինվորներին Ջուբար թաղամասում` Դամասկոսի արևելյան արվարձանում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


Նա շնորհավորել է զինվորներին և սպաներին տոնի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ սիրիական բանակը կկատարի իր պատմական առաքելությունը` կազատի երկիրն ահաբեկիչներից:


«Ձեր հաջողություններին մարտադաշտում ուրախանում է ամբողջ Սիրիան: Նրանք հույս են ներշնչում մարդկանց` ահաբեկության դեմ պայքարի ապագա հաղթանակի հանդեպ»,- նշել է Ասադը:


Ամանորի նախօրեին Ասադը ստորագրել է հրաման, համաձայն որի պետական ծառայությունում բոլոր հաստիքների կեսը առաջնահերթության կարգով կտրամադրվի զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: