Այսօրվանից իր աշխատանքն է սկսում Եվրասիական տնտեսական միությունը
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը 2015-ից դուրս են գալիս ինտեգրման նոր մակարդակ` հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, հայտնում է РИА Новости-ն:
Պայմանագրի մասնակից պետությունները պարտավորվել են երաշխավորել ապրանքների, ծառայությունների,կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումը, իրականացնել համաձայնեցված քաղաքականություն տնտեսության հիմնական ոլորտներում` էներգետիկա, արդյունաբերությունը, գյուղատնտեսություն, տրանսպորտ:
Այսպիսով, ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշոր ընդհանուր շուկայի ձևավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն:
Եվրասիական հանձնաժողովի շտաբ-բնակարանը կգտնվի Մոսկվայում, ֆինանսական կարգավորիչը` Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը` Մինսկում: Բելառուսը ստացել է նաև 2015-ին ԵՏՄ-ն նախագահելու իրավունք:
ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիր ստորագրել է նաև Հայաստանը 2014-ի հոկտեմբերին: Փաստաթուղթն արդեն վավերացրել են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը:
Բացի այդ, 2015-ին ԵՏՄ-ին կարող է միանալ Ղրղըզստանը, որը ստորագրել է համապատասխան պայմանագիր 2014-ի դեկտեմբերի վերջին:










