Հունաստանն այլևս չի կարողանա սպառնալ Եվրոպային եվրոյի գոտուց դուրս գալով
Եվրոպան այլևս ստիպված չի լինի փրկել Հունաստանին, քանի որ երկիրը կորցրել է եվրոգոտու համար «համակարգային կարևորությունը» և այլևս չի կարողանա զբաղվել «քաղաքական շանտաժով»: Նման կարծիք է հայտնել գերմանացի պատգամավոր Միխայիլ Ֆուկսը, գրում է gazeta.ru-ն:
Ֆուկսը ենթադրություն է հայտնել, որ Հունաստանի կողմից վարկատուների առաջ իր պարտավորությունների պոտենցյալ խախտումը և միասնական արժույթի բլոկից դուրս գալն արդեն եվրոյի գոտու համար կրիտիկական սցենար չէ:
«Իրավիճակը բոլորովին այլ է, քան երեք տարի առաջ,- հայտարարել է Ֆուկսը: - Ժամանակները, երբ մենք պետք է փրկեինք Հունաստանը, ավարտվել են: Հունաստանն այլևս չունի համակարգային կարևորություն եվրոյի համար»:










