«Իսլամական պետությունը» գիրք է հրատարակել այն մասին, թե ինչպես է պետք ճիշտ դաստիարակել երեխաներին

21:50 • 01.01.15

«Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումը հրատարակել է երիտասարդ մայրերի համար ձեռնարկ, որտեղ մանրամասն պատմվում է՝ ինչպես դաստիարակել երեխային, որպեսզի նա կարողանա համալրել զինված ջիհադիստների շարքերը, գրում է Russia Today-ը:


«Քրոջ դերը ջիհադում» նոր քարոզչական գրքում «Իսլամական պետության» գաղափարախոսները փորձում են համոզել կանանց, որ նրանց ամենագլխավոր դերը ջիհադի ոգով երեխաների դաստիարակությունն է՝ ոչ միայն բարոյական, այլև ֆիզիկական:


Ցանկալի է այդ դաստիարակությունը սկսել վաղ տարիքից, կարծում են նրանք: «Մի սպասեք մինչև երեխաները յոթ տարեկան դառնան, արդեն կարող է չափազանց ուշ լինել»,- ասված է տեքստում:


Ամբողջովին արգելելով հեռուստատեսությունը՝ «Իսլամական պետությունը» խորհուրդ է տալիս կանանց պատմել երեխային հեքիաթներ գրոհային-ծայրահեղականների մասին: Կազմակերպությունը թույլատրելի է համարում նկարներով գրքերն ու էլեկտրոնային ԶԼՄ-ներ, որոնք նպաստում են «ջիհադիստական ոգու ամրացմանը»: Կազմակերպությունը խորհուրդ է տալիս նաև ուշադրություն դարձնել նրանց ֆիզիկական պատրաստվածությանը՝ սովորեցնել կրակել, կռվել, կողմնորոշվել տեղանքում, նրանց հետ ռազմական խաղեր խաղալ: