Լատվիան վեց ամսով գլխավորելու է ԵՄ Խորհուրդը
Լատվիան 2015-ի հունվարի 1-ից դարձել է ԵՄ Խորհրդի նախագահող երկիր: Ռիգայում այդ կարգավիճակի իրենց առաջնահերթություններն են համարում ԵՄ-ի մրցունակության բարձրացումը, միասնական եվրոպական շուկայի զարգացումը և տեղեկատվական հանրության ամրապնդումը, գրում է РИА Новости-ն:
Լատվիան, որը ԵՄ անդամ է 2004-ից, առաջին անգամ է գլխավորում Խորհուրդը` ստանալով նախագահությունը Իտալիայից:
Լատվիայի պարտականությունների կատարման համար պատասխանատու կլինեն նախարարությունների ավելի քան հազար աշխատակիցներ:
Լատվիան մտադիր է նաև նպաստել հարաբերությունների զարգացմանը հետխորհրդային պետությունների հետ` «Արևելյան գործընկերության» ձևաչափով:
Լատվիայի նախագահության կես տարվա ընթացքում պետք է անցկացվի մոտ 1500 տարբեր մակարդակի և ձևաչափի միջոցառում Բրյուսելում և Ռիգայում:










