Լիտվան պաշտոնապես միացել է եվրոգոտուն
2015 թվականի հունվարի 1-ից Լիտվան անցել է եվրոյով հաշվարկների՝ դառնալով եվրոգոտու 19-րդ երկիրը, գրում է gazeta.ru-ն:
Այդկերպ, երկիրը հրաժարվել է ազգային արժույթից: Բանկային հաշիվներում առկա լիտվական լիտը հունվարի 1-ից մեխանիկորեն և անվճար կփոխվի եվրոյի:
Լիտվայում ազգային արժույթով վճարումներ անել հնարավոր կլինի մինչև հունվարի 15-ը:
Ավելի վաղ Լիտվայի ֆինանսների նախարար Ռիմանտաս Շաջյուսը հայտարարել է, որ երկիրը եվրոյի անցում կատարելուց հետո աշխարհում ավելի նկատելի կդառնա և կկարողանա եվրոգոտու ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնել:
Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել եվրոգոտուն Լիտվայի միացումը 2014 թվականի հուլիսին:










