Մանչեսթերում ամանորյա հրավառությունը չորս րոպեով ուշացել է սխալ տեղում հայտնված տրամվայի պատճառով (տեսանյութ)

20:50 • 01.01.15

Մանչեսթերում ամանորյա տոնակատարությունների համար հավաքված ամբոխը  ստիպված է եղել  հրավառությանը սպասել չորս րոպե մինչև վարորդը դուրս գար ճանապարհից, հաղորդում է The Guardian-ը:


Մանչեսթերը պատրաստվում էր միանալ Մեծ Բրիտանիայի մյուս քաղաքներին՝ դիմավորելով 2015-ը Պիկադելի Գարդենսում հսկայական ժամացույցի վրա հետհաշվարկով:


«Հինգ, չորս, երեք, երկու, մեկ: Եվ ահա հրավառությունները»,- բացականչել է շոուի հաղորդավարը, սակայն ամբոխի բղավոցներից հետո, ոչինչ տեղի չի ունեցել:


Տեսանյութում լսվում է, թե ինչպես են մարդիկ հարցնում, թե որտեղ հատկապես պետք է տեսնեն հրավառությունը:


Կեսգիշերից մոտ 90 վայրկյան անց հաղորդավարը 15 000-անոց ամբոխին հայտնում է, որ փոքրիկ խնդիր է առաջացել և հարկավոր է սպասել մինչև տրամվայը դուրս գա ճանապարհից:


Կազմակերպիչներն ավելի ուշ հաստատել են, որ այն վայրում, որտեղ պետք է ընկներ հրավառությունը, սխալ պահին տրամվայ է հայտնվել և հրավառությունը ստիպված են եղել հետաձգել անվտանգության նկատառումներով: