ԱՊՀ քաղաքացիները Ռուսաստան կկարողանան մտնել միայն արտասահմանյան անձնագրերով

19:10 • 01.01.15

Ուզբեկիստանի, Տաջիկստանի և ԱՊՀ մի քանի այլ երկրների քաղաքացիներ այս տարվա սկզբից Ռուսաստան կկարողանան մտնել միայն արտասահմանյան անձնագրերով: Նախկինում նրանք կարող էին դա անել անձը հաստատող ներքին հիմնական փաստաթղթով:


ԱՊՀ-ից ներգաղթյալների մուտքը դարձնել արտասահմանյան անձնագրերով  հրահանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ 2012 թվականի դեկտեմբերին հանդես գալով Դաշնային ժողովին ուղղված ուղերձով: Դրանից հետո ձեռնարկվել են գործնական քայլեր այդ որոշումը կյանքի կոչելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ ռուսական սահմանը հատելու համար այդ երկրների քաղաքացիներից վիզա չի պահանջվի, ինչպես և նախկինում:


Նոր օրենքի առիթով բացառություն կարվի Ղրղըզստանի համար, որը ԵՏՄ մտնելու մասին բանակցություններ է անցկացնում և Ուկրաինայի համար՝ կապված այդ երկրում բարդ ներքաղաքական իրադրության հետ:


Նոր օրենքը չի անդրադառնա նա Մաքսային միության անդամ երկրների քաղաքացիներին: