Քուչակ-Հարթավան ճանապարհին «Օպել» է շրջվել

11:44 • 01.01.15

Հունվարի 1-ին՝ ժամը 03:33-ին, ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Հարթավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 AQ 126 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ.Հ.) Քուչակ-Հարթավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան: