Շանհայում կեղծ գումարների պատճառով սկսված հրմշտոցի հետևանքով տուժել է առնվազն 48 մարդ, կան զոհեր (լուսանկարներ)
Շանհայում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով տուժածների թիվը հասել է 48 մարդու, գրում է РИА Ноовости-ին:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ Վայթան կոչվող հայտնի հատվածում, որտեղ խոշոր տոնակատարությունների ժամանակ մեծ քանակությամբ մարդիկ են հավաքվում:
Համաձայն վերջին տվյալների` հրմշտոցի զոհ է դարձել 35 մարդ, ևս 48-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: ԶԼՄ-ները հայտնում են, որ տուժածներից շատերը երիտասարդներ են` մոտ 20 տարեկան, այդ թվում` քոլեջների ուսանողներ:
Պատահածից հետո ոստիկանները միմյանց ձեռք են բռնել` փորձելով զսպել ամբոխի ճնշումը, վիրավորներին տարհանելու և շտապօգնության մեքենաների հասանելիությունն ապահովելու համար:
Ողբերգության պատճառները դեռ չեն հաստատվել, սակայն, ԶԼՄ-ների տեղեկություններով, հրմշտոցից մոտ մեկ րոպե առաջ ինչ-որ մեկը մոտակա 18-հարկանի շենքի տանիքից կեղծ դոլարներ է նետել, ինչն էլ քաոս է առաջացրել:
















