Շվեդիայում մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել մզկիթ այրելու երրորդ փորձը
Շվեդիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել երկրի արևելքում Ուպսալա քաղաքում մզկիթի հրդեհման մեջ կասկածվողի նկատմամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հաղորդվում է, անհայտ անձը դյուրավառ հեղուկով շիշ է նետել տեղական մուսուլմանական կենտրոնի շենք, սակայն հրդեհից հաջողվել է խուսափել:
Ավելի վաղ Շվեդիայի իշխանությունները անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել այն բանից հետո, երբ անհայտ անձինք փորձել են այրել Էսլև և Էսկիլստուն քաղաքներում գտնվող մզկիթները:










