«Կովկաս» ռեստորանային համալիրի մոտ «Մերսեդես» է կողաշրջվել. վարորդի վիճակը ծանր է

11:08 • 01.01.15

Հունվարի 1-ին՝ ժամը 08:00-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և  մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Աշտարակի խճուղում` Պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի մոտակայքում, բախվել են «Մերսեդես» մակնիշի 32 LL 921 պ/հ (վարորդ` Ա. Զ.՝ ծնված 1975 թ.) և «Մերսեդես» մակնիշի 34 ԼM 928 պ/հ ավտոմեքենաները (վարորդ Հ. Թ.), ինչից վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:


Հ. Թ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ և արգելափակվել ավտոմեքենայում:


Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Հ. Թ.-ին, ով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:


Հրշեջ-փրկարարները գազազրկել են «Մերսեդես» մակնիշի 32 LL 921 պ/հ ավտոմեքենան: