Բրիտանիայում շունը փրկել է տիրուհու կյանքը` հոտոտելով թաքնված ուռուցքը

19:09 • 02.01.15

«Շունը մարդու բարեկամն է» տարածված ասացվածքը լիովին ճիշտ է բրիտանուհի  Ջոզի Կոնլանի պարագայում, ով կարողացել է տեղեկանալ մահաբեր ուռուցքի մասին իր շան շնորհիվ:

 

Ինչպես նշում է alarabiya.net-ը, 46-ամյա կինն իմացել է, որ ինքը կրծքում չարորակ ուռուցք ունի, երբ Թեդ մականունով շունն անընդհատ նվնվացել է ու թաթերով ճանկռել կնոջ կուրծքը:

 

Սկզբում Կոնլանը չի հասկացել, թե ինչ է կատարվում շան հետ, սակայն կուրծքն ավելի ուշադիր ուսումնասիրելուց ու շոշափելուց հետո նա կոշտուկ է հայտնաբերել:

 

Երբ կինը դիմել է բժշկի, պարզվել է, որ նրա մոտ առկա է 3-րդ աստիճանի չարորակ ուռուցք:
Կոնլանն արդեն վիրահատվել է ու հավատում է, որ եթե Թեդը չլիներ, ինքն արդեն մահացած կլիներ: