Կոտայքի մարզում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել ձորը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունվարի 2-ին` ժամը 17.29-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի լճի մոտակայքում «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել ձորը (մոտ 6 մետր), տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Միցուբիշի Իո» մակնիշի 31ՕՏ084 պ/հ (վարորդ` Ս. Ա.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:










