Ավտովթար Կոտայքի մարզում. «06»-ը բախվել է «07»-ին. կան վիրավորներ. shamshyan.com
Հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Վարդանյանի վարած «Վազ 2106» մակնիշի 34 OD 704 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 32-ամյա Հայկ Ասատրյանի վարած «Վազ 2107» մակնիշի 05 ԼՍ 442 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Հ. Ասատրյանն ու նրա ուղևոր՝ 7-ամյա Աննա Ասատրյանը, տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ 06-ի ուղևորուհի՝ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի բնակիչ, 2-ամյա Էմմի Վարդանյանը տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:










