Տեղացած առատ ձյունը դժվարացրել է երթևեկը հանրապետության մի շարք ճանապարհներին

18:31 • 02.01.15

Հունվարի 2-ին առատ ձյուն է տեղացել հանրապետության բոլոր մարզերում, ինչը որոշակիորեն դժվարացրել է երթևեկը մի շարք ճանապարհներին, հայտնում է ՀՀ ոստիկանության խոսնակ Աշոտ Ահարոնյանը:

 

Ժամը 19:00-ի դրությամբ հանրապետությունում փակ ճանապարհներ չկան, սակայն ՀՀ ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերի առկայությամբ:

 

Ճանապարհային ոստիկանության կարգախմբերն արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում բոլոր ավտոճանապարհների վտանգավոր հատվածներում ու պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել վարորդներին և ուղևորներին: