Ֆրանսիայում մոտ 1.000 ավտոմեքենա են այրել
Ֆրանսիայում, տխուր ավանդույթի համաձայն, հաշվում են ավտոմեքենաների ամանորյա հրդեհումների հետևանքները: Այս տարի տուժել է 940 ավտոմեքենա` 100 մեքենայով քիչ, քան նախորդ տարի:
Ամենաշատ թվով մեքենաներ այրվել են Փարիզում, ինչպես նաև` երկրի արևելքում և Վերին և Ներքին Ռեյնում, գրում է Вести-ն:
Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 300 մարդու: Նրանք բոլորը, ենթադրաբար, կապ ունեն հրդեհումների հետ:










