Այսօր Սբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա Վահան Հովհաննեսյանի հոգեհանգիստը

11:04 • 02.01.15

Հունվարի 2-ին` ժամը 17:00-ին, Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննեսյանի հոգեհանգիստը:

 

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 3-ին` ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:

 

Այս մասին որոշվել է Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստում: