Հարավային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է հաշտվել Հյուսիսային Կորեայի հետ

13:21 • 02.01.15

Հարավային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է հաշտվել Հյուսիսային Կորեայի հետ և երկխոսություն վարել առանց ձևաչափային սահմանափակման, գրում է Газета-ն:

 

Նման հայտարարություն է արել Հարավային Կորեայի վարչապետ Չոն Հոն Վոնն ամանորյա շնորհավորանքում:

 

«Այս տարի մենք պետք է հավերժ խաղաղություն հաստատենք Կորեական թերակղզում և քայլ անենք դեպի միավորումը»,- ասել է վարչապետը:

 

Հիշեցնենք, որ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր ամանորյա ուղերձում նույնպես հայտարարել էր, որ պատրաստ է երկխոսության: