Կիմ Չեն Ընի քույրն ամուսնացել է եղբոր օգնականներից մեկի որդու հետ
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի կրտսեր քույրն ամուսնացել է եղբոր մտերիմ օգնական Չհվե Ռյոն Հեի որդու հետ, ինչի մասին տեղեկացնում է gazeta.ru-ն`«Ռենհապ» գործակալությանը հղումով:
Քաջատեղյակ աղբյուրը մանրամասնել է, որ Չհվե Ռյոն Հեի որդին` Ցոյ Սոնը մոտ 30 տարեկան է:
Բացի այդ, տեղի ԶԼՄ-ները հրապարակել են ղեկավարի 28-ամյա քրոջ` Կիմ Յո Չժոնի լուսանկարը, որտեղ նրա մատնեմատին մատանի է երևում:
Նշենք, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների մասին անձնական տեղեկությունները հիմնականում գաղտնի են պահվում:










