Բրիտանիայի արքայազն Էնդրյուին մեղադրել են մանկապղծության համար
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ արքայազն Էնդրյուն, ով կրում է Յորքի դուքս տիտղոսը, մեղադրվել է անչափահասների հետ սեռական կապեր ունենալու համար:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, 30-ամյա կին հայցվորը, ում անունը չի նշվում, պնդում է, որ 17 տարեկանում ինքը ստիպված է եղել սեռական կապի մեջ մտնել արքայազնի հետ:
Մինչդեռ Բուքինգհեմյան պալատը կտրուկ հերքել է թագուհի Էլիզաբեթ 2-րդի կրտսեր որդու հասցեին մեղադրանքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեղադրանքն առաջ է քաշվել անչափահասների հետ սեռական կապի մեջ մտնելու համար մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով հետաքննության ժամանակ: Հայտնի է, որ Էփշտեյնը եղել է արքայազն Էնդրյուի ընկերը:










