Տոկիոյում հազարավոր բնակիչներ շնորհավորել են կայսեր Ամանորը
Հազարավոր ճապոնացիներ հինգշաբթի հավաքվել են կայսերական պալատի առաջ` ճապոնացի միապետին Ամանորի առթիվ շնորհավորելու համար:
Կայսր Ակիհիտոն շնորհակալություն է հայտնել հավաքվածներին և իր ուղերձում հույս հայտնել, որ նոր տարին կլինի նախորդից լավը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես շատ շնորհակալ եմ, որ կարող եմ ձեզ հետ միասին դիմավորել Ամանորը: Շնորհակալություն, որ դուք բոլորդ եկել եք այստեղ, թեև շատ ցուրտ է: Հույս ունեմ, որ այս տարին յուրաքանչյուրիս համար կդառնա թեկուզև մի փոքր, սակայն ավելի լավը»,-ասել է կայսրը:
Ճապոնացի միապետը և նրա ընտանիքի անդամները ողջունել են մարդկանց կայսերական պալատի փակ պատշգամբից: Օրվա ընթացքում կայսրը, կայսրուհի Միտիկոն, թագաժառանգ արքայազն Նարուհիտոն և միապետական ընտանիքի այլ անդամներ պատշգամբ դուրս կգան 5 անգամ:










