Աշտարակում «ՎԱԶ 21-06» մակնիշի մեքենա է կողաշրջվել

11:25 • 02.01.15

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունվարի 2-ին` ժամը 00.10-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (ավտոմեքենան կողաշրջվել է), կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «ՎԱԶ 21-06» մակնիշի 34 AC 054 պետհամարանիշի ավտոմեքենան թիվ 18 շենքի բակում շրջվել է:

 

Վարորդը (Մ. Մ.), մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ինքնակամ լքել է դեպքի վայրը:

 

Հրշեջ-փրկարարները փակել են գազի փականը, հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան: