Մալայզիական Airbus ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 2 խոշոր օբյեկտ

11:46 • 03.01.15

Ինդոնեզիայի որոնողա-փրկարարական ազգային գործակալության ղեկավար Հենրի Սուլիստյոն հայտարարել է, որ մալայզիական Airbus ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 2 խոշոր օբյեկտ:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, պաշտոնյայի խոսքով` օբյեկտների երկարությունը մոտ 30մ է: Ներկայում մասնագետները փորձում են ստորջրյա սարքերի միջոցով ստանալ դրանց լուսանկարները:

 

Հայտնի է, որ որոնողա-փրկարարական աշխատանքներում ներգրավված է 65 նավ, 14 ինքնաթիռ ու 19 ուղղաթիռ:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ մալայզիական Air Asia ավիաընկերությանը պատկանող Airbus A320-200 օդանավն անհետացել էր դեկտեմբերի 28-ին: Ինդոնեզիա-Սինգապուր չվերթն իրականացնող օդանավում եղել է 162 մարդ: