Դավաճանության համար մեղադրվող հնդիկ կնոջը որպես պատիժ ստիպել են կրծքով կերակրել սիրեկանին
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում տեղի է ունեցել զարհուրելի դեպք. ամուսնական դավաճանության համար մեղադրվող 24-ամյա կնոջը ստիպել են հրապարակայնորեն կրծքով կերակրել իր սիրեկանին:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 2 երեխաների մորը նաև ծեծի են ենթարկել ու սափրել նրա գլուխը:
Ոստիկանությունից հայտնել են, որ կնոջը սիրեկանի հետ բռնացրել է ամուսինը, ով կատաղել է ու դավաճան կնոջը տարել գյուղի ավագների մոտ, ովքեր էլ նման արտասովոր պատիժ են սահմանել նրա համար:
Դեպքի առնչությամբ իրավապահները ձերբակալել են մի քանի մարդու:










