Մալայզիայում ձերբակալել են Skype-ի միջոցով իսլամիստ գրոհայինի հետ ամուսնացած կնոջը

11:08 • 03.01.15

Մալայզիայի ոստիկանությունը Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում ձերբակալել է մի աղջկա, ով Skype-ի միջոցով ամուսնացել է «Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորման գրոհայիններից մեկի հետ:

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, 27-ամյա աղջիկն ամուսնացել է ծնունդով մարոկկացի տղամարդու հետ, ով համոզել է կնոջն իրեն միանալ Սիրիայում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ  Իրաքի ու Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած ԻՊ-ը դարձել է 2014թ. գլխավոր միջազգային խնդիրներից մեկը:

 

Խմբավորումը, որն ունի 30.000-ից ավելի գրոհային, գրավյալ տարածքներում հիմնել է խալիֆայություն ու ձգտում է ընդլայնել իր սահմանները: