ԱՄՆ-ում 100 մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել (լուսանկարներ)

11:38 • 03.01.15

Միացյալ Նահանգների հյուսիս-արևելյան հատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար` 100 մեքենայի մասնակցությամբ, հայտնում է gazeta.ru-ն:

 

Վթարը տեղի է ունեցել Նյու Հեմփշիր նահանգի մայրուղիներից մեկում` առատ ձյան ու  մերկասառույցի պատճառով:

 

Հայտնի է, որ բախման հետևանքով այրվել է առնվազն 1 մեքենա, սակայն որևէ մարդ չի տուժել:
Ներկայում մայրուղին փակ է, իսկ վնասված մեքենաները տարհանվում են: