Փրկարարները 4-րդ հարկի օդափոխության սարքի վրա ընկած դրամապանակը վերադարձրել են տիրոջը
Հունվարի 3-ին` ժամը 12.32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 21 շենքի 7-րդ հարկից դրամապանակն ընկել է 4-րդ հարկի օդափոխության սարքի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Փրկարարները դրամապանակն իջեցրել և հանձնել են Ս. Խ.-ին:










