Հունաստանում ձերբակալել են տեղի ահաբեկչական կազմավորման առաջնորդներից մեկին

21:44 • 03.01.15

Հունաստանում ձերբակալել են Քրիստոդուլոս Քսիրոսին, ով տեղի «Նոյեմբերի 17» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկն է:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Greek Reporter-ին հղումով, նա փախուստի էր դիմել անցյալ տարի հունվարի 6-ին, երբ իրեն արձակուրդ էր շնորհվել ընտանիքին այցելելու համար: Քսիրոսին դատապարտել են ցմահ ժամկետով ահաբեկչություններ ու սպանություններ կազմակերպելու համար, որոնց հետևանքով զոհվել են հույն, ամերիկացի և բրիտանացի դիվանագետներ:


Նշվում է, ոևր Քսիրոսին ձերբակալել են Անավիսոս շրջանի իր տան մոտ, որը նա վարձել էր անծանոթի անվան տակ:  Փախուստի մեջ գտնվելով` Քսիսոսը տեսանյութ էր հրապարակել` խոստանալով վրեժ լուծել Հունաստանի հասարակ բնակիչների տառապանքների համար, ովքեր տուժել են ֆինօգնության միջազգային ծրագրերից: Դրանից հետո նրան ձերբակալելու համար 1.2 մլն դոլար պարգևավճար էր սահմանվել: