Փրկարարները երեխաներին իջեցրել են կիսակառույց շինության պատշգամբից

15:13 • 03.01.15

Հունվարի 3-ին` ժամը 12.29-ին, ահազանգ է ստացվել, որ երկու երեխա բարձրացել են Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում գտնվող կիսակառույց շինության վրա և չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները երեխաներին իջեցրել են կիսակառույց շինության պատշգամբից: