Արդարադատության կապիտանը` Երևանում «Շանթ» ռեստորանի մոտ խոշոր ավտովթարի հեղինակ, կան վիրավորներ. shamshyan.com
Հունվարի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի Արզումանյան փողոցի 19 շենքի բնակիչ, 30-ամյա Դավիթ Կնյազյանը Ջանիբեկյան և Վշտունի փողոցի խաչմերուկներում «Շանթ» ռեստորանային համալիրի մոտ իր վարած Mersedes մակնիշի 25 ՍՏ 300 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընդհարվել խաչմերուկի անկյունում գտնվող ցայտաղբյուրի ցանկապատին, տապալել այն և գլխիվայր շրջվել, հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Կնյազյանը և նրա ուղևորներ Երևան քաղաքի Արզումանյան 19 շենքի բնակիչ, 29-ամյա Ժաննա Ավետիսյանը, Երևան քաղաքի Լենինգրադյան 48/3 շենքի բնակիչներ 27-ամյա Լիաննա Դանիելյանը եւ 4-ամյա Կատրին Ավետիսյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից Կ. Ավետիսյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին և վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր իրենց ուժերով դուրս են բերել վիրավոր ուղևորներին, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադները նրանց տեղափոխել են: Իսկ վարորդին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել հրշեջ-փրկարարները:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:










