Լոս Անջելեսում 4,3 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ում` Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի մոտակայքում, կիրակի գիշերը 4,3 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է ria.ru-ն։
Երկրաշարժի էպիկենտրոնը նշվում է Կաստակի բնակավայրը, որը գտնվում է Լոս Անջելեսի կենտրոնից դեպի հյուսիս 64 կմ հեռավորության վրա։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ութ կմ խորության վրա։ Տեղի ունեցածի հետևանքների կամ փլուզումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
4 բալանոց երկրաշարժը հզոր չի համարվում, սակայն կարող է հանգեցնել վտանգավոր վթարների կամ աննշան վնաս հասցնել ենթակառուցվածնքերին։










